ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Ռոսսինիի «Մոխրոտիկը» օպերայի պրեմիերան

Ռոսսինիի «Մոխրոտիկը» օպերայի պրեմիերան
12.12.2016 | 19:20

Դեկտեմբերի 13-ին, ժամը՝ 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջ. Ռոսսինիի հանրահայտ «Մոխրոտիկը» օպերայի համերգային կատարման հայաստանյան պրեմիերան: Լիբրետոյի հեղինակ Յա. Ֆերերտտի՝ ըստ Շ. Պերրոյի համանուն հեքիաթի: Դերերում՝ Գոհար Ազիզյան, Պերճ Քարազյան, Կիմ Սարգսյան, Աշոտ Ղանթարջյան և այլք: Մասնակցությամբ` թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի: Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը:

«Մոխրոտիկը» Ռոսսինիի լավագույն ստեղծագործություններից է: Հեղինակն անգամ հեքիաթում հումոր է հայտնաբերել: Օպերան գրվել է 24 օրում: Ռոսսինիի «Մոխրոտիկը» ներկայացվել է Եվրոպայի լավագույն օպերային թատրոններում և մեծ ճանաչում է բերել հեղինակին: Առաջին ցուցադրությունը եղել է 1817 թվականի հունվարի 25-ին` Հռոմում:

Դիտվել է՝ 1308

Մեկնաբանություններ